«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էշլի Յանգը կոճի վնասվածքի պատճառով չի կարողանա Անգլիայի հավաքականին օգնել շոտլանդացիների դեմ խաղում:
Այս վնասվածքը 28-ամյա Յանգը ստացել է դեռևս անցած մրցաշրջանի վերջում և մինչ այժմ չի կարողանում ամբողջությամբ վերականգնվել: Էշլին չի խաղա «Ուեմբլիում» և չի կարողանա «երեք առյուծների» կազմում իր 30-րդ հանդիպումն անցկացնել:
-«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Էշլի Յանգը չի հայտավորվի Անգլիայի հավաքականի կազմում: Բժշկական անձնակազմի հետ քննարկումից հետո պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը պատրաստ չի լինի Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղին,- նշվում է ՖԱ-ի հայտարարության մեջ: