• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էշլի Քոուլ. «Իսպանական անձնագիր եմ ուզում»

Էշլի Քոուլ«Չելսիի» ձախ պաշտպան Էշլի Քոուլը կատակել է` ասելով, որ իրեն պետք է իսպանական անձնագիր ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու համար:

Երեկ գիշեր Ցյուրիխում ՖԻՖԱ-ն հերթական անգամ «Ոսկե գնդակը» շնորհեց Լիոնել Մեսսին, ինչպես նաև ներկայացրեց 2012 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմը (FIFPro World XI):

Տարօրինակ է, բայց այդ հավաքականում հայտնվել էին բացառապես «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները և «Ատլետիկոյի» ռմբարկու Ռադամել Ֆալկաոն:

Իսկ Քոուլը, որն այս տարի Անգլիայի ազգային հավաքականի հետ հասավ Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչ, «Չելսիի» հետ նվաճեց Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան, չի հայտնվել 2012-ի խորհրդանշական հավաքականում: Նրա փոխարեն ձախ պաշտպանի դիրքում «Ռեալի» բրազիլացի խացաղող Մարսելոն է:

Քոուլի կարծիքով տարօրինակ ընտրություն է կատարել ՖԻՖԱ-ն:

-Ողբերգություն չկա: Այսպիսի բաներ պատահում են: Իսպանական անձնագիր եմ ուզում,- պատասխանել է Քոուլը թվիթերում:

Հետաքրքիր փաստեր