«Չելսիի» ձախ պաշտպան Էշլի Քոուլը կարող է վերադառնալ թիմի մեկնարկային կազմ կիրակի օրը կայանալիք «Լիվերպուլի» հետ խաղին:
32-ամյա Քոուլը ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել չորս հանդիպում: Նա այս վնասվածքը ստացել է Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի ժամանակ: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը:
Էշլին չի հասցնի ապաքինվել մինչև այս չորեքշաթբի, երբ թիմը Պրեմիեր Լիգայի շրջանակներում կմրցի «Ֆուլհեմի» դեմ: Սակայն ֆուտբոլիստը պետք է պատրաստ լինի այս հանգստյան օրերին կայանալիք խաղին:
-Նա չի վերադառնա այս չորեքշաբթի: Էշլին ավելի մոտ է դաշտ վերադառնալուն, սակայն սա այդ խաղը չէ,- հայտնել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: