• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էվանսը և Յանգը սկսում են մարզվել, սակայն «Ֆուլհեմի» դեմ չեն խաղալու

Էշլի Յանգ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ պաշտպան Ջոննի Էվանսը և վինգեր Էշլի Յանգը բաց կթողնեն Անգլիայի գավաթի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք «Ֆուլհեմի» հետ հանդիպումը:

Յանգը վնասել էր ծունկը երկու շաբաթ առաջ կայացած «Լիվերպուլի» դեմ խաղի ժամանակ (2:1): Էշլին դեռ պատրաստ չէ, սակայն հաջորդ ամիս Չեմպիոնների Լիգայի «Ռեալ Մադրիդի» հետ խաղին նա պատրաստ կլինի:

-Համոզված եմ՝ նա պատրաստ կլինի («Ռեալի» հետ առաջին խաղին): Էշլիի վերադարձը սարերի ետևում չէ: Նա արդեն մի քիչ մարզվում է և ապաքինվում է,- հայտնել է Սէր Ալեքսը:

Ինչ Էվանսին է վերաբերվում, ապա նա վնասել է ծնկատակի ջիլը «Լիվերպուլի հետ խաղից առաջ կայացած մարզումներից մեկի ժամանակ: Նա նույնպես չի մասնակցելու «Ֆուլհեմի» հետ խաղին:

-Ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան մենք մտածում էինք: Բայց նա էլ է արդեն մի քիչ մարզվում: Սակայն մեզ համար բոնուս է այն հանգամանքը, որ Քրիս Սմոլլինգը և Ֆիլ Ջոնսը շարքում են,- ավելացրել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչը: Manchester Evening News