Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի այսօրվա վերջին խաղը տեղի ունեցավ «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» հյուրընկալել էր «Ստոկ Սիթիին»:
Խաղի միակ և մերսիսայդյան ակումբի համար հաղթական գնդակը 28-րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Կևին Միրալյասը:
«Էվերթոնը» հաղթեց նվազագույն հաշվով և շարունակեց զբաղեցնել 6-րդ հորիզոնականը:
Գոլ. Միրալյաս՝ 28ր