Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում ընթացիկ առաջնության 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուիգան Ատլետիկին»:
Դևիդ Մոյեսի թիմը վստահ խաղ անցկացրեց՝ հաղթելով 2:1 հաշվով:
Առաջին խաղակեսը անարդյունավետ ստացվեց, իսկ երկրորդում թիմերը երեք գնդակ խփեցին: 52-րդ րոպեին դաշտի տերերին առաջ մղեց Լեոն Օսմանը, իսկ 77-րդ րոպեին Ֆիլ Ջագելկան կրկնապատկեց մերսիսայդյան ակումբի առավելությունը՝ 2:0: Միայն 82-րդ րոպեին «Ուիգանին» հաջողվեց գրավել Թիմ Հովարդի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ «Ուիգանի» իվուարցի ռմբարկու Արունա Կոնեն՝ 2:1:
Այս հաղթանակից հետո «Էվերթոնը» բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Գոլեր. Օսման՝ 52ր, Ջագելկա՝ 77ր, Կոնե՝ 82ր