Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինում միմյանց էին հանդիպել «Էվերթոնը» և «Չելսին»:
«Գուդիսոն Պարկում» դիտարժան և գոլառատ խաղ ստացվեց: Թիմերը միմյանց դարպաս 9 գնդակ ուղարկեցին: Ավելի արդյունավետ էին «ազնվականները»: Հանդիպման արդեն 3-րդ րոպեին Ժոզե Մոուրինյոյի սաները երկու գնդակի առավելություն ունեին:
Երկրորդ խաղակեսում դաշտի տերերն ակտիվացան և կարողացան 3 գնդակ ուղարկել Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը, սակայն չորսն էլ բաց թողեցին՝ պարտվելով 3:6 հաշվով:
Այս հաղթանակից հետո «կապույտները»՝ վաստակած 9 միավորով բարձրացան 1-ին հորիզոնական:
Գոլեր. Կոստա՝ 1ր, 90ր, Իվանովիչ՝ 3ր, Միրալյաս՝ 45ր, Կոուլմեն՝ 67ր (ինքն.), Նեյսմիթ՝ 69ր, Մատիչ՝ 74ր, Էտո՚Օ՝ 76ր, Ռամիրես՝ 77ր: