Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա այսօր՝ Լիվերպուլ քաղաքի «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» կհյուրընկալի «Արսենալին»:
Միմյանց դեմ դաշտ դուրս կգան Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած թիմերը: Ի տարբերություն «Էվերթոնի», նրանց մրցակիցն ամռանը լուրջ համալրումներ է ունեցել՝ ի դեմս Ալեքսիս Սանչեսի, Դավիդ Օսպինայի, Մաթյո Դեբյուշիի և Կալում Չեմբերսի:
Անգլիական այս երկու ակումբներն ընդհանուր առմամբ հանդիպել են 202 անգամ և առավելությունը «զինագործների» կողմն է, որոնք հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 99-ում: 59 անգամ ուժեղ են գտնվել մերսիսայդցիները, իսկ 44 խաղում գրանցվել է ոչ ոքի:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:2