«Էվերթոնը» մտադիր է Լիվերպուլի հյուսիսում նոր՝ 50 հզր նստատեղ ունցող մարզադաշտ կառուցել: «Էվերթոնի» տնային մարզադաշտը 1892թ-ից «Գուդիսոն Պարկն» է, սակայն այն իր 39600 նստատեղերով չի կարողանում ակումբին բավարար շահույթ ապահովել: Նոր մարզադաշտի կառուցման միքտը 1996թ-ին տվել է ակումբի նախագահ Պիտեր Ջոնսոնը:
Սակայն «Էվերթոնը» երբեք այսքան մոտ չի եղել այսպիսի ամբիցիոզ պրոյեկտի իրականացմանը: Քաղաքային իշխանության հետ բանակցելուց հետո ակումբը վերջապես որոշել է, թե որտեղ պետք է կառուցվի նոր մարզադաշտը՝ «Ուոլթոն Հոլլ Պարկում»:
Իր պլանների մասին հայտնելու պատճառը Լիվերպուլի քաղաքապետ Ջո Անդերսոնի աջակցությունն է: Տեղական իշխանությունը հուսով է, որ այդպիսի մեծամասշտաբ ծրագրի իրականացումը կխթանի քաղաքի հյուսիսային շրջանի զարգացմանը: