«Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Ժերար Դեուլոֆեուն մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվեց «Էվերթոն»:
Իսպանիայի Մ21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը մեծ մրցակցության պատճառով խաղային պրակտիկա էր ստանում «Բարսելոնա Բ»-ում, որը հանդես է գալիս Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում:
«Բարսելոնայի» ղեկավարությունը մեծ հույսեր է կապում Դեուլոֆեուի հետ: Նոր մրցաշրջանը Ժերարը կանցկացնի Ռոբերտո Մարտինեսի թիմում:
Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում Ժերարը «Բարսելոնա Բ»-ում 18 գոլի հեղինակ է դարձել, որը արդյունավետությամբ չորրորդ ցուցանիշն է այդ առաջնությունում: