«Էվերթոնը» և «Նյուքասլը» հետաքրքրված են «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոյայով:
Անցած մրցաշրջանում Բրոյան անց կացրեց «Սաութհեմպտոնի» կազմում։ Տպավորիչ մրցաշրջանից հետո նա վերադարձավ «Չելսիի» հիմնական թիմ:
Այնուամենայնիվ, Արմանդոն սովորաբար զիջում է մրցակցությունը Պիեր-Էմերիկ Օբամեյանգին և Կայ Հավեցին՝ մրցաշրջանի մեկնարկից ի վեր միայն մեկ անգամ հայտնվելով «ազնվականների» մեկնարկային կազմում։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը, ի տարբերություն Թոմաս Տուխելի, չի պատրաստվում պահել Բրոյային և պատրաստ է պրակտիկայի ուղարկել 21-ամյա ալբանացուն։
Ինչպես հայտնում է CBS Sports-ը, «Էվերթոնը» և «Նյուքասլը» ցանկանում են Արմանդոյին վարձակալել մրցաշրջանի երկրորդ կեսի համար, սակայն գնման տարբերակ չեն ստանա։