«Էվերթոնը» պաշտոնապես հաստատել է իր հարձակվող Սամուել Էտո՚Օի տեղափոխությունը «Սամպդորիա»:
Նախորդ մրցաշրջանում «Չելսիում» հաջող հանդես գալուց հետո Սամուելը որոշեց մնալ անգլիական ֆուտբոլում: 2014թ-ի օգոստոսին կամերունցի վետերանը երկու տարվա պայմանագիր ստորագրեց մերսիսայդյան ակումբի հետ:
Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում 33-ամյա Էտո՚Օն ընդամենը ութ անգամ է հայտնվել «Էվերթոնի» մեկնարկային կազմում: Երբ Սամուելին Իտալիա վերադառնալու հնարավորություն ընձեռնվեց, նա երկար չմտածեց:
«Ինտերի» նախկին ֆուտբոլիստն այսօր հաջող բուժննզում է անցել «Սամպդորիայում», որի հետ երկուսուկես տարվա պայմանագիր է ստորագրել: