Էրլինգ Հոլանդը անձնական հովանավորչական պայմանագիր է կնքել Nike-ի հետ, որն այժմ խաղակոշիկներով կմատակարարի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողին:
Հոլանդի նախորդ պայմանագիրը Nike-ի հետ ավարտվում էր հունվարին։ Այդ ժամանակից ի վեր Adidas-ն ու Puma-ն փորձել են իրենց կողմ քաշել Նորվեգիայի հավաքականի 22 ամյա ֆուտբոլիստին։
Այնուամենայնիվ, Հոլանդը նախընտրեց թարմացնել իր համագործակցությունը ամերիկյան սպորտային ապրանքանիշի հետ, որը նա ներկայացնում էր 14 տարեկանից։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Հոլանդի նոր պայմանագիրը Nike-ի հետ նախատեսված է 10 տարով և գնահատվում է տարեկան 20 միլիոն ֆունտ ստերլինգ։
Բացի այդ, այս մրցաշրջանում Հոլանդը «Սիթիի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 42 գոլի հեղինակ: