Իսրայելի հավաքականի պաշտպան Թալ Բեն Հաիմը պայմանագիր է ստորագրել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ:
Բեն Հաիմին լավ ճանաչում է «ռեյնջերների» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը, ով ֆուտբոլիստի հետ աշխատել է «Պորտսմուտում»:
30-ամյա իսրայելցին նախկինում հանդես է եկել «Բոլթոնում», «Չելսիում», «Մանչեսթեր Սիթիում», «Սանդերլենդում» և «Վեստ Հեմում»: Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում վերցրել է 21 համարը:
-Նա հիանալի ֆուտբոլիստ է՝ մեծ փորձով: Ես համոզված եմ, որ նա կդառնա թիմի առանցքային խաղացող:
Թալը պարզապես ցանկանում է խաղալ: Նա այստեղ չէ գումարի կամ ինչ-որ այլ բանի համար,- ասել է «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը: