«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Տոտտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի վինգեր Անդրոս Թաունսենդի տրանսֆերը, որի համար վճարեց 12 մլն ֆունտ։
Ակումբները մի քանի շաբաթ բանակցում էին 24-ամյա Թաունսենդի համար։ «Կաչաղակները» սկզբում ցանկանում էին Անդրոսին վարձավճարով վերցնել, հետո առաջարկեցին 10.5 մլն ֆունտ և միայն երրորդ փորձից նրանց հաջողվեց իրականացնել գործարքը։
Այսօր Թաունսենդը, ով «Տոտտտենհեմում» էր 8 տարեկանից, 5 տարվա պայմանագիր կնքեց «Նյուքասլի» հետ և ստացավ խաղային 25 համարը։ Այսպիսով, Անդրոսը դարձավ ձմեռային տրանսֆերայի պատուհանի ընթացքում «Նյուքասլի» երրորդ ձեռքբերումը Ջոնջո Շելվիից և Անդրի Սևեից հետո։