«Տոտտենհեմը» սպասում է Անդրոս Թաունսենդի բուժզննման պատասխանին:
Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպանը երեկվա խաղում վնասվածք ստացավ ազդրի հատվածում: «Վեստ Հեմի» դեմ Լիգայի գավաթի 1/4-րդ եզրափակիչ խաղում Անդրոսը չկարողանալով շարունակել խաղը՝ իր տեղը զիջեց Նասեր Շադլիին: Մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարող Թիմ Շերվուդն արդեն հայտնել է, որ Թաունսենդի վնասվածքը լուրջ է և նա կարող է երկար ժամանակ շարքից դուրս մնալ:
Անդրոսի վնասվածքի հետ կապված հարցին Շերվուդը պատասխանել է. «Երևում է, որ վնասվածքը լուրջ է, նա վնասել է ազդրի մկանը»: