2008 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններից շեյխ Մանսուրի ներդրումային ընկերությունը գնեց «Մանչեսթեր Սիթին»: Ակումբի գործադիր տնօրենի հետ հեռախոսազրույցներից մեկի ընթացքում շեյխն ասաց. «It’s all getting messy» (ամեն ինչ բարդ է): Տնօրենը սխալմամբ հասկացավ, որ դա Լիոնել Մեսսիին գնելու ցուցում է և առաջարկ արեց կատալոնական ակումբին, սակայն «Բարսելոնան» մերժեց 30 մլն ֆունտի առաջարկը:
Հաջորդ տարվա գարնանը «Մանչեսթեր Սիթին» կրկին առաջարկ արեց Մեսսիի համար: Այս անգամ «քաղաքայիններն» առաջարկել էին 4 անգամ ավել գումար: