«Չելսիի» ավագ Ջոն Թերրին հայտնել է, որ իր կարծիքով Ֆրենկ Լեմպարդը ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստն է:
Կիրակի օրը՝ «Վեստ Հեմի» հետ լոնդոնյան դերբիյում (2:0) Լեմպարդը խփեց ակումբում իր 200-րդ գնդակը: Այժմ 34-ամյա կիսապաշտպանին մնում է 3 գնդակ, որպեսզի անցնի Բոբբի Թեմբլինգի ռեկորդը:
Թերին վստահ է, որ Ֆրենկը իր անունը գրել է «Չելսիի» պատմության տիտղեսների էջում:
-Մարդիկ խոսում են Ձոլայի (Ջանֆրանկո) և այլ ֆուտբոլիստների մասին, ովքեր հանդես են եկել այստեղ, սակայն ես համարում եմ, որ լավագույնը Լեմպարդն է:
Բոլորս նրան սիրում ենք և փորձում ենք օգնել ռեկորդներ սահմանել:
Կարող ենք հիշել միայն երկու ֆուտբոլիստի, ովքեր միշտ լավ են խաղացել և գոլեր են խփել 10-15 տարի: Մեկը Լեմպարդն է, մյուսը Ռայան Գիգգսը:
Ուղղակի անհավատալի է, թե ինչպես է նա այդքան գոլ խփում Չեմպիոնների Լիգայում և Պրեմիեր Լիգայում,- Chelsea TV-ին տված հարցազրույցում ասել է Թերրին: