«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն մոտավոր ժամանակահատված է ասել Թերիի ապաքինման վերաբերյալ:
-Մեր կանխատեսմամբ, Թերրիի ապաքինման համար անհրաժեշտ կլինի երեք շաբաթ: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, ինչպես մենք էինք մտածում,- ասել է Դի Մատեոն:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ի ավագը վնասվածք էր ստացել «Լիվերպուլ»-ի հետ խաղի ժամանակ: «Կարմիրներ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի հետ բախման ընթացքում Թերրին վնասել էր ծունկը: