«Էվերթոնի» 35-ամյա դարպասապահ Թիմ Հովարդը երկու տարով երկարաձգել է պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ:
Ամերիկացի դարպասապահն «Էվերթոնի» առաջին համարն է 2006թ-ից, երբ առաջին անգամ վարձակալությամբ տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդից»: Այդ պահից Հովարդը մասնակցել է մոտ 300 հանդիպման:
Պրեմիեր Լիգայի 2008/09 մրցաշրջանում Հովարդը ռեկորդ սահմանեց՝ 16 խաղում դարպասն անառիկ պահելով: Ընթացիկ մրցաշրջանում Ֆիլ Ջագելկայի և Լեոն Օսմանի բացակայության դեպքում Հովարդը կրում է ավագի թևկապը:
Նշենք, որ Հովարդի նախորդ պայմանագիրը կլարանար միայն հաջորդ մրցաշրջանի ավարտին: Այս պարագայում նա «Էվերթոնում» հանդես կգա մինչև 2018թ-ը՝ իր 39 տարեկան հասակը: