Պրեմիեր Լիգայի 2013/14 մրցաշրջանի վերջին տուրում «Տոտտենհեմ Հոտսպուրը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային» և մրցաշրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում:
Խաղի ընթացքում լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդն իր մոտ հրավիրեց ակումբի երկրպագուներից մեկին, ում հագցրեց իր բաճկոնը և նստեցրեց իր նստարանին:
Ավելացնենք, որ սա կարող է լինել «Տոտտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում Անդեր Վիլաշ-Բոաշին փոխարինած Թիմ Շերվուդի վերջին խաղը լոնդոնյան ակումբում: Խոսվում է, որ ամռանը նրա փոխարեն ակումբ կհրավիրվի «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը: