«Շեֆիլդ Յունայթեդը» պայմանագիր է կնքել «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան և ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Թոմ Դևիսի հետ:
Դևիսը երեք տարվա պայմանագիր է կնքել «Շեֆիլդ Յունայթեդի» հետ՝ դառնալով «շեղբերի» յոթերորդ նորեկը այս տրանսֆերային պատուհանում:
Դևիսը «Էվերթոնի» համակարգում է 11 տարեկանից։ Առաջին թիմի կազմում իր նորամուտը նշել է 2016 թվականի ապրիլին:
2016/17 մրցաշրջանի վերջում Դևիսը ճանաչվեց «Էվերթոնի» տարվա լավագույն երիտասարդ խաղացող, սակայն Թոմը չկարողացավ արդարացնել այն սպասելիքները, որոնք տածում էին նրա նկատմամբ։
Դևիսի առաջընթացն այնքան կանգ առավ, որ նախորդ մրցաշրջանի վերջում «Էվերթոնը» որոշեց չերկարաձգել պայմանագիրն իր ակադեմիայի շրջանավարտի հետ, և այդ պատճառով 25 ամյա անգլիացին մնաց առանց ակումբի, քանի դեռ նրան նկատեցին «Շեֆիլդում»։