«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը։
Այս շաբաթվա սկզբին հաղորդվում էր, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կառուցում է իր ապագայի ծրագրերը առանց Պարտիի, իսկ Թոմասի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում լոնդոնյան ակումբի հետ բաժանման պայմանների վերաբերյալ։
Հաղորդվում է նաև, որ Պարտիի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիան ներկայացնող մի շարք ակումբներ, սակայն Sky Sport Italia-ն պնդում է, որ Թոմասը կհրաժարվի Մերձավոր Արևելքի բոլոր առաջարկներից Ա Սերիայում հանդես գալու համար:
30 ամյա գանացին արդեն համաձայնեցրել է «Յուվենտուսի» հետ անձնական պայմանագրի բոլոր կետերը:
Պարտին «Արսենալում» է հադես գալիս 2020 թվականի հոկտեմբերից։ Այդ ժամանակից ի վեր Թոմասը 99 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: