«Արսենալի» ավագ Թոմաս Վերմալենը հայտնել է, որ թիմն ամբողջությամբ աջակցում է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
-Իհարկե, մենք աջակցում ենք նրան: Նա շատ բան է արել ակումբի համար և շարունակում է մեծ աշխատանք կատարել: Վենգերն այդ դերի համար համապատասխան մարդ է: Բայց մենք էլ դեռ պետք է ապացուցենք դա դաշտում: Այս պահին արդյունքներն այնքան էլ լավ չեն: Սակայն մենք կաշխատենք, որպեսզի փոխենք գործերի ընթացքը:
Ես իսկապես ցնցված եմ, որ մարդիկ հարցնում են՝ արդյոք նա համապատասխան մարդ է: Բոլորը ֆուտբոլում տեսնում են միայն կարճ ժամանակահատված: Ոչ մեկը չի տեսնում երկարաժամկետ կտրվածքով: Իսկ դա պետք է անել:
Իհարկե, դա չի նշանակում, որ հիմա ամեն ինչ լավ է ընթանում: Մենք բոլորս հիասթափված ենք: Սակայն պետք է միասնական լինել դժվարին պահին: Չմեղադրել միմյանց, այլ շարունակել աշխատել ամեն օր,- հայտնել է Վերմալենը: The Guardian