«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է, որ իր նոր ակումբը ձեռք բերի «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։
29 ամյա Քեյնի ծառայությունների համար նախկինում «Բավարիան» դիմել էր, սակայն անցած շաբաթ Տուխելի նշանակմամբ Հարիի՝ Մյունխեն տեղափոխվելու շանսերը մեծացան:
Ըստ Football Insider-ի՝ Տուխելը Քեյնի «մեծ երկրպագու» է, որին նա շատ լավ ճանաչում է «Չելսիում» անցկացրած ժամանակներից, ուստի Թոմասը անմիջապես «Բավարիայի» ղեկավարներին ասել է, որ Հարին իր թիվ մեկ թիրախն է գալիք ամառվա համար:
Այս մրցաշրջանից հետո Քեյնի պայմանագրի ավարտին կմնա ընդամենը 12 ամիս, և եթե նոր գործարքն անհնար լինի, «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին նախընտրում է Հարիին վաճառել արտասահման, քան օգնել Պրեմիեր լիգայի այնպիսի մրցակցի, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է: