Թոմաս Տուխելը առաջին անգամ «Չելսիին» խաղադաշտ դուրս բերեց 3-4-2-1 տակտիկական սխեմայով։
«Տոտտենհեմ» – «Չելսի» 0-1 ( xG 0.62 xG 2.21)
Այս դասավորությամբ էր հիմնականում խաղում «Լայպցիգը» Նագելսմանի, այնպես որ այս ձևաչափը հոգեհարազատ էր Վեռներին։ Գերմանացի հարձակվողը ստանում էր ազատություն հարձակման գուտում, և գործում էր հարձակման ամբողջ երկայնքով։ Նույնը կարելի է ասել եղավ այս խաղում։
Ճիշտ է ընդհանուր դասավորությունը նույնն էր, բայց բազային կարևոր հանգամանքներ կան, որոնք տարբեր են, և բացի այդ, լոնդոնյան ակումբում այն դեռ մշակված չէ։ Այս ամենին մի քանի հանդիպում հետո մանրամասն կանդրադառնանք, երբ որոշ դրույթներ ավելի հստակ կլինեն։
Դժվարանում եմ ասել՝ կլինի արդյոք սա բազային սխեմա գերմանացի մարզչի համար, թ՞ե ոչ, ամեն դեպքում, գաղափարը լավն է և այն շատ լավ աշխատեց «Տոտտենհեմի» դեմ։ Մինչ օրս «Չելսին» անցկացրել է երեք հանդիպումներ Թոմաս Տուխելի գլխավորությամբ և երեք հանդիպուներն էլ անցել են պաշտպանվող թիմերի դեմ, հետաքրքիր կլինի տեսնել այս «Չելսիին» այնպիսի թիմի դեմ խաղում, որը նախաձեռնեղ է։
Ժոզե Մոուրինյուն միանշանակ Սոն-Քեյն զույգը բարձրացրել է մի այլ մակարդակի վրա։ Քեյնը բացահայտվել է լրիվ այլ կողմից, բայց պորտուգալացին չի պատրաստել «Տոտտենհեմին» խաղալ առանց նրա։
Հոյբերգ, Նդոմբելե ունեցող թիմը չի կաորողանում դուրս գալ «Չելսիի» դեռ չկազմավորված պրեսինգից։ Սա, աներկբա, Մոուրինյույի թերացումն է։ Այսպես Պրեմիեր Լիգայում քառյակում տեղ զբաղեցնելը անիրագործելի կլինի։