«Արսենալի» հարձակվող Ժերվինյոն հայտնել է, որ ցանկանում է դառնալ թիմի կենդանի լեգենդը: 2011թ-ին տեղափոխվելով հյուսիսային Լոնդոն՝ Ժերվինյոն ընդամենը 19 անգամ է հայտնվել մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանը 25-ամյա իվուարցին շատ վառ սկսեց: Նա առաջին 7 խաղում դարձավ 5 գոլի հեղինակ, իսկ հետո մրցակցությունում զիջեց Թեո Ուոլկոտին:
Այնուամենայնիվ Ժերվինյոն չի կորցնում մեկնարկային կազմ վերադառնալու հույսերը և ցանկանում է «Արսենալի» համար դառնալ այնպիսի լեգենդ, ինչպիսին Թիերի Անրին է, Սեսկ Ֆաբրեգասը և Յան Ռայթը:
-Ես ցանկանում եմ երկար մնալ այստեղ և խաղալ ավելի լավ, քան մյուս ֆուտբոլիստները: Այս պահին ես չեմ մտածում ակումբից հեռանալու մասին:
Ես այժմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում եմ: Ինձ մարզում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Ես միշտ ցանկացել եմ լինել այստեղ: Ես երկարաժամկետ պլաններ ունեմ «Արսենալի» հետ,- ասել է Ժերվինյոն: Goal