Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում «Չելսին» մեկնել եր Ռումինիա հանդիպելու Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։
«Ատլետիկո Մադրիդ» – «Չելսի» 0-1 ( xG 0.77 xG 1.24)
Թոմաս Տուխելի թիմը, ավելի ամբողջական տեսք է սկսել ունենալ, սա գերմանացի մասնագետի ամենամեծ ձեռքբերումն է ։ Ֆրենկ Լեմպարդի ժամանակ լոնդոնցիների խաղը ամբողջական չէր, այն բաժանվում էր մասերի, ինչի հետևանքով շատ հաճախ տարբեր խաղակեսերի ականատես էինք լինում։ Հենց այս կարևոր գործոնի շնորհիվ այսօր «Չելսին» հասավ հաջողության։
Մադրիդցիները խաղում էին, ինչպես միշտ և 0-0 հաշվին դեմ չէին լինի, հավատացեք, նույնիսկ 0-1 հաշիվը այդքան սարսափելի չէ Դիեգո Սիմիոնեի թիմի համար, հաշվի առնելով, որ պատասխան հանդիպումը որակազրկման պատճառով բաց են թողնելու Մաունտը և Ժորժինյոն։
Հանդիպումը հիմնականում անցնում էր «Չելսիի» առավելությամբ և երբ թվում էր՝ որ խաղը կավարտվի գոլազուրկ, 71-րդ րոպեին եղավ սա.