«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ամռանը չի քննարկել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը:
Խոսվում է, որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը, ով իրեն փոխարինող ընտրեց, դիտարկել է ոչ միայն Դևիդ Մոյեսի, այլ նաև Ժոզե Մոուրինյոյի թեկնածությունը:
-Ես չգիտեմ, թե Սէր Ալեքսն իմ մասին մտածել է, թե ոչ: Սակայն փաստ է, որ նա գիտեր «Չելսի» վերադառնալու իմ մտադրության մասին:
Նախորդ մրցաշրջանում ես խոսեցի նրա հետ և ասեցի, որ ցանկանում եմ կրկին աշխատել «Չելսիում»: Ինչ վերաբերվում է Մոյեսին, ապա նա նոր ակումբ է եկել, նոր իրականություն, և նա կհարմարվի: Հաջորդ մրցաշրջանում նա ավելի լավը կդառնա: Եվ ուշադրություն, ուշադրություն. Նա այս մրցաշրջանում դեռ կարող է հաղթել Չեմպիոնների Լիգան,- ասել է Մոուրինյոն: The Sun