«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է բոլոր այն լուրերը, որոնց համաձայն ակումբը պատրաստվում է բաժանվել Խուան Մատայից:
Ամառվա սկզբին խոսվում էր, որ իսպանացի կիսապաշտպանը չի մտնում Մոուրինյոյի խաղային պլաններում, ինչի համար էլ ակումբը կվաճառի Մատային:
-Իհարկե, Մատան իմ պլանների մեջ է մտնում: Մենք կփորձենք նրան օգնել, որպեսզի ավելի արդյունավետ ելույթներ ունենա:
Ինձ դուր են գալիս վինգերները, ովքեր խորքից անակնկալ շարժվում են առաջ՝ փոխանցում կատարելու կամ հարվածելու համար, և Մատան միակն է, ով կարող է այդ պարտականությունը կատարել աջ եզրում:
Ձախ եզրում մենք ունենք Ազարին, Մոզեսին, դե Բրյունեին, Շյուրլեին,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը: