Ժոզե Մոուրինյոն արդեն ծրագրեր է կազմում «Չելսիի» հետ կապված և հաջորդ մրցաշրջանի համար նրա գլխավոր տրանսֆերային նպատակը լինելու է «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան: Այս մասին հայտնում է Evening Standard-ը:
Սպասվում է, որ առաջիկայում «ազնվականները» կհաստատեն պորտոգալացի մասնագետի վերադարձն ակումբ, որից հետո էլ Մոուրինյոն իր հայեցողությամբ կձևավորի թիմը:
Մոուրինյոն կարծում է, որ պաշտպանողական ոճի հմուտ կիսապաշտպանը թույլ կտա թիմին վերացնել պաշտպանության թույլ կողմերը: Ընթացիկ մրցաշրջանում «ազնվականների» պաշտպաններն այնքան էլ լավ հանդես չեկան ուժեղ թիմերի հետ խաղերում, հատկապես Չեմպիոնների Լիգայում:
Այդ իսկ պատճառով Ժոզեն ցանկանում է հրավիրել 26-ամյա Խեդիրային, ով գնահատվում է ավելի քան 20 մլն ֆունտ:
Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ «Չելսի» կվերադառնա Մայքլ Էսսիենը, ով ընթացիկ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս արքայական ակումբում: