«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Դիդիե Դրոգբան մի օր կվերադառնա «Սթեմֆորդ Բրիջ»:
Ամառվա սկզբին խոսվում էր, որ Մոուրինյոն մտադիր է «ազնվականների» լեգենդին գնել «Գալաթասարայից»: Հետո տեղեկություն հայտնվեց, որ «Չելսին» որոշել է սպասել թուրքական ակումբի հետ Դրոգբայի պայմանագրի ժամկետի լրանալուն, որպեսզի Դիդիեին հրավիրի ակումբի մարզչական շտաբ:
Մոուրինյոյի կարծիքով, 35-ամյա Դրոգբայի վերադարձը միանգամայն իրատեսական է, սակայն Ժոզեն չի ցանկանում հայտնել, թե այդ վերադարձը երբ կլինի և ինչ կարգավիճակով:
-Նա հաղթող ֆուտբոլիստ է, նա վայելում է իր խաղը, և ես նրա պատճառով երբեք խնդիրներ չեմ ունեցել: Նա ևս մի քանի տարի լավ ֆուտբոլ կխաղա, որից հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ՝ նա մի օր կվերադառնա «Չելսի»: Նորմալ կլինի, եթե նրա ապագան կապվի «Չելսիի» հետ,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Telegraph-ը: