• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է «Չելսիին» կայունություն տալ

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» նախկին և նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է, որ պատրաստ է երկար մնալ  «Սթեմֆորդ Բրիջում»:

Լուրերի համաձայն, պորտուգալացու անկայությունն էր պատճառը, որ նա չդարձավ Ալեքս Ֆերգյուսոնի փոխարինողը «Մանչեսթեր Յունայթեդում»:

Իսկապես, «Պորտուում» Մոուրինյոն ընդամենը 2 տարի է աշխատել, «Չելսիում»` 3, «Ինտերում»` 2, «Ռեալ Մադրիդում»` 3 տարի: Այդուհանդերձ, իր  մամլո ասուլիսի ժամանակ Մոուրինյոն ակնարկել է, որ այս անգամ պատրաստ է ավելի երկար ժամանակով մնալ:

-Այո, ես հույս ունեմ, որ այս անգամ ավելի երկար կմնամ: Եթե նայենք ակումբին, ապա կայունությունն է, որ այս պահին պետք է նրան: Ակումբը համալրված է երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստներով, և նրանց անհրաժեշտ է կայունություն իրենց կարիերայի բարձունքին հասնելու համար: Հույս ունեմ, որ կարող եմ օգնել ակումբին և տղաներին՝ զարգանալու և աճելու:

Ես ինձ չեմ զգում միայն որպես «Չելսիի» գլխավոր մարզիչ, քանի որ իմ կարիերայում առաջին անգամ ես գալիս եմ մի ակումբ, որն արդեն սիրում եմ: Սովորաբար ես սկսել եմ սիրել թիմերը մեկ-երկու տարի աշխատելուց հետո:

Միաժամանակ լինել «Չելսիի» երկրպագու և մարզիչ ինձ համար նոր զգացողություն է, և դա հիասքանչ զգացողություն է,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը: