«Սանդերլենդը» համաձայնության է եկել «ԱԶ Ալկմարի» հարձակվող Ջոզի Ալտիդորի տրանսֆերի հարցում:
Երկու ակումբներն արդեն համաձայնեցրել են ամերիկացու տրանսֆերային արժեքը, ով երկուշաբթի օրը բուժզննում կանցնի անգլիական ակումբում: Սա կլինի Ալտիդորի երկրորդ փորձը Պրեմիեր Լիգայում: Մինչ այս նա հանդես է եկել «Հալլ Սիթիում», որի կազմում մասնակցած 28 խաղում դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ:
Սակայն այդ պահից ամերիկացու արդյունավետությունը բարձրացել է: Անցած մրցաշրջանում Ալտինդորը 40 խաղում դարձավ 31 գոլի հեղինակ, որը թույլ տվեց նոր ռեկորդ սահմանել Եվրոպայում հանդես եկով ամերիկացի ֆուտբոլիստի համար: Մինչ այս ոչ մի ամերիկացու չէր հաջողվել մեկ մրցաշրջանում այդքան գոլ խփել:
«ԱԶ Ալկմարի» կազմում անցկացրած վերջին խաղում Ալտինդորը գոլի հեղինակ դարձավ, ինչն օգնեց իր թիմին նվաճել վերջին 32 տարվա ընթացքում իր առաջին տիտղոսը՝ Հոլանդիայի գավաթը: