
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը ցավում է, որ իր թիմն այս մրցաշրջանում կադրային խնդիրների հետ է առնչվում՝ ի տարբերություն «Արսենալի»:
Եվրոպա լիգայի «Ռեալ Բետիսի» դեմ արտագնա խաղից առաջ Տեն Հագը հաստատեց Ալեխանդրո Գառնաչոյի, Անտոնիի և Անտոնի Մարսյալի կորուստները, բացի երկար ժամանակ բացակայող Քրիստիան Էրիկսենից և Դոնի Վան դե Բեկից: Միաժամանակ Կազեմիրոն որակազրկվել է ներքին մրցումներում։
Տեն Հագը զգում է, որ այս կարգի խնդիր հետապնդել է «Յունայթեդին» ամբողջ մրցաշրջանում, ինչից Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալը» զերծ է մնացել՝ կարծես մոռանալով հազիվ վերադարձած Գաբրիել Ժեզուսին և Էմիլ Սմիթ-Ռոուին և դեռևս բացակայող Էդի Նկետիային:
«Մանչեսթեր Սիթիի» դեմ տանը (հունվարին 2-1 հաղթանակ) – սա միակ դեպքն էր այս մրցաշրջանում, երբ մեր բոլոր խաղացողները հասանելի էին: Ուրիշ անգամ, ամեն անգամ, յուրաքանչյուր խաղում խաղացողներից մեկը որակազրկվում էր, վնասվածք էր ստանում կամ հիվանդանում»:
«Միևնույն ժամանակ, «Արսենալում», ինչպես տեսնում եմ, գրեթե բոլոր խաղացողները միշտ հասանելի են»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։