Այսօր կխոսենք մի էլեմենտի մասին, որը շատ է արժևորում Պեպ Գվարդիոլան և փորձում է այն ներարկել իր ֆուտբոլիստների խաղային որակների մեջ, չնայած դրա ներարկելը անհնարինների շարքին է դասվում ըստ իս։ Այսինքն գործնականում հնարավոր է, բայց այն պետք է լինի ֆուտբոլիստի ԴՆԹ-ում։
Ժամանակակից ֆուտբոլում, ավելի շատ (Գվարդիոլական թիմերում է այն կատարելագործվում) կա մի տերմին` «դադար», որը շատ քիչ նկատելի է։ Հայաստանում, թերևս, կլինեմ առաջինը, ով խոսում է այդ մասին, և այսպես, եկեք հասկանանք՝ ինչ է այն նշանակում։
«Դադար» (իսպաներեն կամ լատինամերիկյան տերմինալոգաիայում՝ pow-sa )
Պատկերացրեք արագ զարգացող գրոհ, արագ փոխանցումներ, և այդ տիրող քաոսում գնդակով ֆուտբոլիստը «կանգնեցնում» է ժամանակը: Նրա տեսադաշտը, նրա բանականությունը աշխատում են տիեզերական մակարդակի այդ պահին։ Եթե մյուս ֆուտբոլիստների համար ժամանակը լուստախտակի վրա գրված րոպեներն են, ապա իմ նշած ֆուտբոլիստների համար այն տարածական է․ վերցրեք իրավիճակը, բաժանեք այն դրվագների, և կհասկանաք՝ ինչի մասին է խոսքը։
Գվարդիոլայի թիմում այս ամենի մեծ վարպետ էր Դավիդ Սիլվան, իսկ նախկինում՝ Անդրես Ինյեստան; Նրանք գնդակը մի ոտքից մյուսին փոխանցելով ստիպում էին ժամանակին դանդաղել, և քանի դեռ մրցակիցները հետևում են նրանց կախարդանքին հետևում է փոխանցում, որը մրցակցին մի քանի ակնթարթ ետ է թողնում իրավիճակից։
Եկեք օրինակներով հասկանաք ինչի մասին է խոսքը․
Անցյալ մրցաշրջանից «Մանչեսթեր Սիթի» – «Բարնլի» հանդիպումից, գնդակը ստանում է Դավիդ Սիլվան․ խնդրում եմ ուշադիր դիտարկել պահը․ (մինչև այն վերջնական վերլուծելը, կխնդրեի ինքներդ դիտարկել տարբերակներ գրոհի զարգացման մասով)
Թվում է՝ մի քանի լավ տարբերակներ կան գրոհը զարգացնելու, բայց այն լավագույնը, որը մենք չենք տեսնում, իսպանացին արդեն տեսել է
Հետևում է փոխանցում Բեռնարդու Սիլվայի ուղղությամբ․
Ուշադրություն դարձրեք՝ այս փոխանցումով Բարնլիի երկու նշված պաշտպաններին (Մի և Տեյլոր), ինչպես նաև դարպասապահ Պոուպին Դավիդ Սիլվան թողնում է կիսադիրքում, այսինքն վերադիրքավորվելու համար այլևս ժամանակ չի մնում։
Գվարդիոլան Դավիդ Սիլվային փոխարինող տեսնում է Գյունդոգանին, հատկապես ակներև էր վերջին խաղերում նրա խաղային որակների բարձրացումը և ավելի համարձակ դիրքում խաղալը։ Ամեն դեպքում, կատալոնացի մասնագետը վերջին տված հարցազրույցում նշեց, որ Գյոնդոգանը իր խաղային որակները կատարելագործել է, ինչը միյան ի շահ կլինի թիմի համար։
Կարեն Պողոսյան