«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ իր թիմն արժանի չէր այդ պարտությանը։
Առաջին խաղակեսում 2-0 հաշվով պարտվելուց հետո «Տոտտենհեմը» կերպարանափոխվեց ընդմիջումից հետո և սկսեց թելադրել իր կամքը «Լիվերպուլին»:
Ու թեև «շպորները» միայն մեկ գոլ խփեցին և չկարողացան խուսափել պարտությունից, Կոնտեն շատ գոհ էր իր թիմերից։
«Դժվար է բացատրել այս երեկո մեր պարտությունը: Մենք շատ ավելիին էինք արժանի, բայց նույնիսկ առաջին խաղակեսից հետո, լինելով հանդերձարանում, ես գոհ էի ցանկությունից և մեր արածից»:
«Մենք մեծ ճնշում էինք գործադրում «Լիվերպուլի» վրա և զիջեցինք 2:0 հաշվով՝ առանց հասկանալու, թե ինչու: Մենք շատ լավ խաղացինք երկրորդ խաղակեսում: Նրանց գրեթե միշտ փրկում էր դարպասապահը իր լավ խաղով։ Չեմ կարծում, որ արդյունքն արդար էր»։
«Դժվար է բացատրել նման հանդիպումը: Անկասկած, մեր խաղը լավն էր: Չնայած բազմաթիվ վնասվածքներին, իրավիճակը մնաց մեր վերահսկողության տակ, բայց մենք պետք է շատ նոր լուծումներ փնտրենք»:
«Լիվերպուլի նման թիմի դեմ նման խաղն ինձ գոհացնում է և ցույց է տալիս, որ մեր քրտնաջան աշխատանքը արդյունք է տալիս»,- ասել է Կոնտեն Sky Sports-ին տված հարցազրույցում։