«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ իր համար դժվար էր դիտել իր խաղացողներ Ուգո Լյորիսի և Հարի Քեյնի դիմակայությունը Քաթարում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ։
Աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակչում Անգլիայի և Ֆրանսիայի միջև անցկացված դիմակայությունում Քեյնը երկու 11 մետրանոց իրացրեց:
Երկրորդ դեպքում Քեյնը վրիպեց, որը հանգեցրեց 1:2 հաշվով պարտությանը։Սա Կոնտեի համար դիտելը հեշտ չէր:
«Խաղի ընթացքում շատ տարօրինակ էր դա դիտելը, քանի որ մի կողմից ես ունեի Ուգոյին, իսկ մյուս կողմից՝ Հարին: Ճիշտն ասած, հեշտ չէ տեսնել երկու թիմակիցների դիմակայությունը: Կարծում եմ՝ խաղացողների համար նույնպես: Շատ դժվար է, երբ սովոր ես ամեն օր միասին ապրել և լինել նույն ակումբում»:
«Ձեր դարպասապահը երկու անգամ դիմակայում է ձեր հարձակվողին: Դա շատ տարօրինակ է: Բայց հետո ես ասացի. «Լավ, դա արդեն եղավ: «Ես հաճույք ստացա խաղից, քանի որ այն լավ հանդիպում էր, լավագույններից մեկն աշխարհի առաջնությունում»,- Քեյնը մեջբերում է The Guardian-ը: .