«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բացատրել է, թե ինչո՞ւ նա փոխարինեց Դեքլան Ռայսին «Տոտտենհեմի» դեմ դերբիում:
Ռայսը հայտնվել է մեկնարկային կազմում «Արսենալի» անցկացրած յոթ հանդիպումներում էլ, սակայն այսօր կայացած հյուսիսլոնդոնյան դերբին «Էմիրեյթսում» Դեքլանի համար ավարտվեց ընդմիջմանը:
Դեքլանի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Ժորժինյոն ճակատագրական սխալ թույլ տվեց, որից հետո «Տոտտենհեմը» երկրորդ անգամ հավասարեցրեց հաշվի հավասարությունը և վաստակեց արժանի ոչ-ոքի՝ 2:2:
Սակայն խաղից հետո Արտետան բացատրեց, որ այս փոխարինումը հարկադրված է եղել։ Ռայսն իր մարզչին այլընտրանք չէր թողել։
«Նա որոշակի անհանգստություն ուներ մեջքի շրջանում: Առաջին խաղակեսում նա մեզ ասաց, որ իրեն անհարմար է զգում, և երբ մենք ստուգեցինք նրան ընդմիջմանը, նա չէր կարող շարունակել, ուստի մենք ստիպված եղանք փոխարինել նրան»:
«Որքա՞ն ժամանակով նա կհեռանա: Հուսով եմ՝ ոչ երկար: Մենք պետք է նրան ստուգենք»։