«Լիվերպուլն» այս ձմեռ ուժեղացնելու է իր հիմնական կազմը: Ակումբը մտադիր է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Դանիել Սթարիջին: Այս տրանսֆերի համար ակումբի ղեկավարությունը պատրաստել է 12 մլն ֆունտ: Իհարկե, Ռոջերսը ցանկանում է վարձակալել Սթարիջին, բայց պարզ չէ` «Չելսին» դրան կհամաձայնվի:
Բացի դրանից «մերսիսայդցիները» պատրաստ են 6 մլն ֆունտ վճարել Թոմ Ինսի համար, որը հիանալի մրցաշրջան է անցկացնում «Բլեքպուլում»: Նշենք, որ Ինսը նախկինում խաղացել է «Լիվերպուլում»:
Ակնհայտ է, որ Ռոջերսն այս պահին հարձակվողների կարիք ունի: Միայն Սուարեսը հերիք չէ արդյունքի հասնելու համար: