«Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան վստահ էր, որ «Սաութհեմտոնում» իր նախկին թիմակիցներ Քալում Չեմբերսը և Նաթանիել Քլայնը վաղ թե ուշ հրավիրվելու էին Անգլիայի ազգային հավաքական:
Սան-Մարիոնոյի և Էստոնիայի դեմ խաղերի համար հավաքական հրավերիրվելն իր կարիերայում երկրորդն է Չեմբերսի համար, ով այս ամառ «Սաութհեմպտոնից» տեղափոխվեց «Արսենալ»: Քլայնը, ով մինչ այժմ շարունակում է պաշտպանել «սրբերի» գույները, դեռ նորամուտը չի նշել ազգային հավաքականում: Լալանան վստահ է, որ երկու պաշտպաններին էլ փայլուն ապագա է սպասվում:
-Երբ հավաքական հրավիրվեցինք ես, Ռիկին, Ջեյը և Լյուկը, մենք գիտեինք, որ Քալումի և Քլայնի հրավիրվելն ուղղակի ժամանակի հարց է: Երկու ֆուտբոլիստներն էլ արժանի են հավաքականում խաղալուն: Նրանք համաշխարհային մակարդակի պաշտպաններ են,- ԱՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Լալանան: