«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է իր 100-րդ հանդիպումն անցկացնել Անգլիայի ազգային հավաքականի կազմում:
Անցած հանգստյան օրերին «Չելսի» – «Վեստ Հեմ» խաղում Լեմպարդին վերջապես հաջողվեց իր 200-րդ գնդակը խփել ակումբի կազմում:
Այս պահին 34-ամյա կիսապաշտպանը պատրաստվում է Աշխարհի առաջնության ընտրական փուլին, որտեղ Անգլիան մրցելու է Սան Մարինոյի և Չեռնոգորիայի դեմ: 100-րդ հանդիպումը տոնելուն մնում է ընդամենը 6 հանդիպում և Լեմպարդը գիտակցում է, որ մոտենում է հերթական ձեռքբերմանը:
-Ես իսկապես հաճույք եմ ստանում հավաքականի կազմում խաղալիս: Երբ ավելի ես մեծանում, ավելի ես գնահատում ազգային հավաքականի համար անցկացրած պահերդ:
Ինձ դուր է գալիս լինել հավաքականի մի մասնիկը: Այստեղ հիանալի մթնոլորտ է տիրում, իսկ Ռոյ Հոջսոնը հիանալի և պատասխանատու աշխատանք է կատարում:
Այո, ես արդեն 94 հանդիպում եմ անցկացրել, սակայն հոբելյանին մնում է 6 հանդիպում, ինչը համեմատաբար երկար ճանապարհ է: Այսպիսով, ես պետք է պարզապես պատրաստվեմ յուրաքանչյուր խաղի,- հայտնել է Լեմպարդը: Sky Sports