«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հրավիրել է «կապույտների» մինչև 14 տարեկանների թիմի ավագ Չարլի Հոլանդին՝ մարզվելու հիմնական թիմի հետ:
Ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո «Չելսիի» հիմնական կազմը ունի ավելի քան 30 խաղացող: Չնայած դրան՝ Լեմպարդը կարողացավ տեղ գտնել 14 ամյա Հոլանդի համար։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, Հոլանդը Լեմպարդի թիմի հետ մարզվել է Քոբհեմի բազայում՝ առաջիկա շաբաթ օրը «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ Պրեմիեր լիգայի տնային խաղից առաջ:
Լեմպարդը միշտ հայտնի է եղել որպես երիտասարդներին վստահող մասնագետ։ «Չելսիում» իր առաջին մրցաշրջանում Ֆրենկը հնարավորություն տվեց այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Մեյսոն Մաունտը, Ռիս Ջեյմսը, Ֆիկայո Տոմորին և Թեմմի Աբրահամը:
Նախկինում Լեմպարդը բազմիցս հավաքագրել է մինչև 21 տարեկանների և նույնիսկ մինչև 18 տարեկանների խաղացողների՝ հիմնական թիմի մարզումների համար, սակայն Ֆրենկի որոշումը Հոլանդի վերաբերյալ առանձնահատուկ է: