«Չելսիի» և «Էվերթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատրաստվում է վերադառնալ աշխատանքի՝ Պրեմիեր լիգայում արդեն մի քանի տարբերակներ դիտարկելով իր համար:
44 ամյա Լեմպարդը առանց ակումբի է մնացել այն բանից հետո, երբ «Էվերթոնը» հեռացրեց նրան հունվարին: Ֆրենկը չի պատրաստվում ձգձգել իր հանգիստը և արդեն աշխատանքի տեղավորման տարբերակներ է փնտրում:
Ինչպես հայտնում է The Sun-ը, Լեմպարդը ուշադիր հետևում է «Կրիստալ Փելեսում» և «Լեսթերում» ստեղծված իրավիճակին: Առաջինը վերջերս հեռացրեց Պատրիկ Վիեյրային, մինչդեռ վերջիններս ընդամենը մեկ միավոր են ավել վաստակել անկման գոտում գտնվող երկու թիմերից և այդ պատճառով կարող են Բրենդան Ռոջերսից բաժանվել:
«Ֆուլհեմը» կարող է նոր մարզիչի կարիք ունենալ այս ամառ, եթե «Տոտտենհեմը» փորձի լավ առաջարկ անել Մարկո Սիլվային: Բացի այդ, երկարաժամկետ մարզչի որոնման մեջ է նաև «Սաութհեմպտոնը»։