«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի լոնդոնյան ակումբը: Բանակցություններ նոր պայմանագրի շուրջ չկան և չեն էլ նախատեսվում:
Ռաֆայել Բենիտեսը «Չելսի» տեղափոխվելով միանգամից հայտնեց, որ սպասում է թիմի վետերաններ Ֆրենկ Լեմպարդի և Էշլի Քոուլի հեռանալուն:
34-ամյա Լեմպարդը նշել է, որ կողմերը անգամ չեն քննարկում պայմանագրի երկարացման վերաբերյալ հարցերը:
-Բանակցությունները պայմանագրի շուրջ չկան և ինչքան ինձ հայտնի է չի էլ նախատեսվում: Վերջին խոսքը «Չելսիինն» է:
Ես ընդամենը ֆուտբոլիստ եմ, ով այստեղ փայլուն կարիերա է ունեցել: Սակայն դա չի կարող երկար շարունակվել: Իհարկե, ես կցանկանայի, որ դա հավերժ լիներ, սակայն գիտակցում եմ ստեղծված իրավիճակը:
Ես այն ֆուտբոլիստը չեմ, ով պետքն է նստի պահեստայինների նստարանին: Ես ցանկանում եմ խաղալ: Այդպիսին է իմ բնավորությունը,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: