«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ 2014թ-ի աշխարհի առաջնությունից հետո հավաքականում կավարտի իր կարիերան:
Երեքշաբթի օրը 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Անգլիայի հավաքականը կհյուրընկալվի Ուկրաինայի հավաքականին: Այս խաղը Լեմպարդի համար կլինի 100-րդն ազգային հավաքականում: Միևնույն ժամանակ այս խաղը կարող է աշխարհի առաջնության ուղեգրի հարցը լուծել:
Ֆրենկն, ով հավաքականում իր կարիերան սկսել է 1999թ-ին, հայտնել է, որ իր միջազգային կարիերան մոտենում է ավարտին: Սակայն փորձառու կիսապաշտպանը ցանկանում է ավարտել իր ելույթները «երեք առյուծների» կազմում միայն Բրազիլիա մեկնելուց հետո:
-Ես իսկապես կարծում եմ, որ որ սա կլինի հավաքականում վերջին տարին: Ես ցանկանում եմ Բրազիլիա ուղևորվել, և դա ինձ համար հրաշալի կլինի:
Սակայն ես չեմ ցանկանա հեռանալ աշնանը, եթե Անգլիայի հավաքականն ուղեգիր չնվաճի: Ինձ դուր է գալիս այս թիմում լինել, աշխատել մարզչի հետ, և ես բոլորի հանդեպ մեծ հարգանք ունեմ:
Անգլիան ցանկանում է աշխարհի առաջնությունում հայտնվել, այդ պատճառով էլ ես չեմ ցանկանա այսպես հեռանալ: Մենք կխաղանք Ուկրաինայի դեմ միայն հաղթելու նպատակով: Եթե մենք պարտվենք, ապա կփորձենք փլեյ-օֆֆի միջոցով ուղեգիր նվաճել, իսկ դրանից հետո լավ հանդես գալ մրցաշարում,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: