«Էվերթոնը» պատրաստվում է պարգևատրել կիսապաշտպան Լեոն Օսմանին նոր պայմանագրով:
Այսօր կարևոր օր է Օսմանի համար: Ուղիղ 10 տարի առաջ այս օրը նա առաջին անգամ դաշտ դուրս եկավ մերսիսայդյան ակումբի կազմում: Այս 10 տարիների ընթացքում նա հասցրել է դառնալ Դևիդ Մոյեսի թիմի կարևոր խաղացողներից մեկը: Իր կայուն խաղի շնորհիվ Օսմանը հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական:
31-ամյա ֆուտբոլիստը իր հավատարմության համար կպարգևատրվի նոր պայմանագրով:
-Մենք կառաջարկենք նրան նոր պայմանագիր, քանի որ նա շատ թանկ խաղացող է մեզ համար: Եթե նա վնասվածքներ չստանա, ապա ֆուտբոլում կմնա ևս մի քանի տարի:
Լեոնն ուղղակի հիանալի մարզավիճակում է,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:
Ավելացնենք, որ ավելի վաղ Մոյեսը նոր պայմանագիր էր խոստացել թիմի մեկ այլ վետերանի` Սիլվեն Դիսթենին: