Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Լեսթեր Սիթի» – «Չելսի» հանդիպումը:
Մրցաշարային աղյուսակի առաջատար «Չելսին» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «աղվեսների» նկատմամբ: Մարկ Օլբրայթոնի գոլին հյուրերից պատասխանեցին Դիդիե Դրոգբան, Ջոն Թերրին և Ռամիրեսը:
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 80 միավորով կշարունակի գլխավորել աղյուսակը:
Գոլեր. Օլբրայթոն՝ 45ր, Դրոգբա՝ 48ր, Թերրի՝ 79ր, Ռամիրես՝ 83ր: