Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
«Աղվեսները» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը։ Գոլերի հեղինակ դարձան Դենի Դրինկուոթերը, Լեոնարդո Ուլոան և առաջնության լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին։
Այս հաղթանակից հետո Կլաուդիո Ռանիերիի թիմը՝ վաստակած 47 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։
Գոլեր․ Դրինկուոթեր՝ 42ր, Վարդի՝ 66ր, Ուլոա՝ 87։