«Լեսթեր Սիթիի» նախագահ և սեփականատեր Այվատ Շրիվադխանապրաբխան խոստացել է, որ իր ակումբը կվերադառնա Պրեմիեր լիգա:
Չնայած վերջին խաղում «Վեստ Հեմի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակին, «Լեսթերը» չկարողացավ խուսափել Չեմպիոնշիպից:
Շրիվադխանապրաբխանն տխուր է այդ արդյունքից, բայց հույս ունի, որ անկումը արժեքավոր դաս կլինի իր ակումբի համար:
«Այս վերջին մրցաշրջանը բոլորիս համար ամենադժվարն էր, քանի որ այն ավարտվեց Պրեմիեր լիգայից դուրս մնալով»:
«Երեկ մենք ամեն ինչ արեցինք բարելավելու համար մեր դիրքը, և երբ առաջ անցանք հաշվի մեջ, և թվում էր, թե կարող ենք փրկվել, մարզադաշտում մթնոլորտը բացարձակապես անհավանական էր»:
«Սակայն անկումը 38 հանդիպման հետևանք է, և այս ընթացքում մենք բավական լավը չէինք»։
«Առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում մենք կվերանայենք այն գործընթացներն ու որոշումները, որոնք մեզ հասցրել են այս կետին»:
«Մենք պետք է դաս քաղենք և այս փորձը վերածենք գործողությունների, որոնք մեզ ավելի ուժեղ կդարձնեն և թույլ չեն տա, որ դա կրկնվի ապագայում»:
«Այսօր մենք միասին կիսում ենք այս կորուստն ու ցավը, բայց կվերադառնանք»։
«Ես կշարունակեմ կրել այս պատասխանատվությունը, և սա իմ կյանքի ամենակարևոր պարտականություններից մեկն է: Ես կշարունակեմ ամեն ինչ տալ հանուն մեր բոլորի սիրելի խաղի»։
«Ես հսկայական քանակությամբ հաղորդագրություններ եմ ստացել մեր երկրպագուներից՝ և՛ հաճելի, և՛ տհաճ»:
«Ոմանք ցանկանում են, որ ես վաճառեմ ակումբը: Մյուսները վիրավորական և անխոհեմ բառեր են օգտագործում: Իսկ ոմանք ուղղակի կոպիտ են»:
«Սակայն յուրաքանչյուր ցավալի հաղորդագրության համար ես նաև աջակցության, գնահատանքի և միասնության հաղորդագրություններ եմ ստանում՝ թե՛ հեռակա, թե՛ մոտիկ մարդկանցից, որոնց հանդիպել եմ հանրության մեջ, ովքեր միշտ եկել են բարևելու ինձ և իմ ընտանիքին: Դա մեզ համար շատ բան է նշանակում»: ասվում է Շրիվադխանապրաբխայի բաց նամակում։